Քննչական կոմիտեն 3 ավտոմեքենա գնելու համար պետբյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը երեք հատ ավտոմեքենա է գնել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն մարդատար 3՝ «Պատրիոտ», «Ուազ» մակնիշի մեքենաների համար պետական բյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր մեքենայի համար քննչական կոմիտեն վճարել է 8 մլն 400 ազար դրամ: Ավտոմեքենա գնելու համար կառավարությունը քննչական կոմիտեին գումար տրամադրել է դեռևս հոկտեմբեր ամսին: Այս գնումը կոմիտեն պատճառաբանել է, որ ունեցած 78 հատ տրանսպորտային միջոցները չեն բավարարում բնականոն աշխատանքն ապահովելու համար:
Ի դեպ, տեղեկացնենք, որ գերատեսչությունը պահանջել է, որպեսզի մեքենաները լինեն ՌԴ 2017 թվականի արտադրության, գույնը՝ սև»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]