211652_close_icon
views-count3577 դիտում article-date 21:27 09-09-2015

Չորս միլիոնի գողություն՝ վերամբարձ կռունկի օգնությամբ

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել հիմնարկություններից մեկին պատկանող մետաղյա 34 խողովակների գողության մասին: Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1978 թ. ծնված Մխիթար Մ.-ն և 1962 թ. ծնված Սամվել Գ.-ն համաձայնության գալով հայր և որդի Մխիթար և Տավրոս Ա.-երի հետ և վերջիններիս պատկանող «ԶԻԼ» մակնիշի վերամբարձ կռունկի օգնությամբ բարձելով՝ գողացել են վերը նշված խողովակները` հիմնարկությանը պատճառելով 4.000.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ Մխիթար Մ.-ին, Սամվել Գ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հայրը և որդին բերման են ենթարկվել բաժին և ստորագրությամբ բաց թողնվել: ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր