211652_close_icon
views-count16151 դիտում article-date 14:29 13-12-2014

25-ամյա վարորդը «06»-ով Արարատի մարզում ընկել է ջրանցքը. ավտոմեքենան դուրս են բերել վերամբարձ կռունկի օգնությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Եղիշե Բոցինյանը իր վարած Վազ 2106 մակնիշի 11 ՕՏ 354 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրանցքը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ե. Բոցինյանն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները: Ժամանել է Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Զաքարյանի և անչափահասների բաժանմունքի պետ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Սիմակ Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները վերաբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան դուրս բերեցին ջրատարից: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր