211652_close_icon
views-count1932 դիտում article-date 20:22 09-09-2015

Բանգկոկում պայթյունի կազմակերպիչը փախել է Բանգլադեշ

Բանգկոկի ահաբեկչության կազմակերպիչը՝ Չինաստանի քաղաքացի Աբուդիրհամ Աբուդիսատերը, փախել է Բանգլադեշ, հայտարարել են Թայլանդի իշխանությունները: Նրանք արդեն դիմել են Բանգլադեշին՝ համապատասխան տվյալներ տրամադրելու խնդրանքով: Թայլանդի ոստիկանության տվյալներով՝ Աբուդիսատերն է օգոստոսին հինդուիստական տաճարի մոտ ահաբեկչության կազմակերպիչը, որը երկիրը լքել է պայթյունից մեկ օր առաջ: Հիշեցնենք՝ պայթյունի զոհ էր դարձել 20 մարդ:

Նմանատիպ նյութեր