Բանգկոկում պայթյունի կազմակերպիչը ձերբակալվել է
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում մոտ երկու շաբաթ առաջ պայթյուն կազմակերպածը ձերբակալվել է, հայտարարել են երկրի իշխանությունները: Նրա ինքնությունը չի բացահայտվում:
Հայտնի է միայն, որ նրա տանը հայտնաբերվել են նյութեր, որոնցից պատրաստվել է ռումբը: Հաղորդվում է նաեւ, որ նա օտարերկրացի է:
Հիշեցնենք՝ Բանգկոկում ահաբեկչության զոհ էր դարձել 20 մարդ: 170-ը տուժել է: