Բանգկոկում պայթյունի հնարավոր կազմակերպիչը ձերբակալված է
Թայլանդի դատարանի որոշմամբ ձերբակալվել է մի օտարերկրացի, որը կասկածվում է մայրաքաղաք Բանգկոկում պայթյուն կազմակերպելու մեջ:
Նա Ֆրանսիայի քաղաքացի է, որը փորձել է մեկնել Լոնդոն, սակայն վնասված անձնագրի պատճառով ստիպված է եղել սպասել: Այդ ժամանակ էլ ոստիկանները նմանություն են գտել նրա եւ ավելի վաղ հրապարակված «ֆոտոռոբոտի» միջեւ:
Հատկանշական է, որ տղամարդու ձեռքերը վիրակապված են եղել: