Հարավ-չինական ծովում բեռնատար նավ է կորել
Հարավ-չինական ծովում կորել է առեւտրային բեռնատար նավ, որի վրա եղել է 500 տոննա ապրանք: Անձնակազմի անդամները 14-ն են:
San Lian անունով նավը սեպտեմբերի 2-ին դուրս է եկել մալայզիական Կուչինգ նավահանգստից եւ պետք է Լիմբանգ քաղաք հասներ սեպտեմբերի 5-ին: Անձնակազմի անդամների հետ կապ հաստատել առայժմ չի ստացվում: