Անկարայում հարձակվել են «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության գրասենյակի վրա
Անկարայում հարձակում է իրականացվել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության գրասենյակի վրա: Հայտնի է, որ ամբոխը գրոհել է շենքը եւ կոտրել ապակիները:
Սա թուրք-քրդական սրված հարաբերությունների հերթական արտահայտությունն է, որին նախորդել էին Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հարձակումները թուրք ոստիկանների վրա:
Որպես պատրվակ օգտագործելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը՝ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին հարվածներ է հասցնում նաեւ կուսակցության զինյալների դիրքերին: Արդեն 400-ց ավելի զինյալ է զոհվել: