Տխուր մարդիկ չեն տարբերում որոշ գույներ. գիտնականներ
Տխուր մարդիկ չեն կարող տարբերել որոշ գույներ՝ պնդում են Նյու Յորքի համալսարաններից մեկի գիտնականները:
Մասնավորապես, տխրությունը խանգարում է ընկալել կապույտի եւ դեղինի երանգները: Գիտափորձը ցույց է տվել, որ ընկճված եւ տխուր մարդիկ այլ կերպ են տեսնում այդ գույների բոլոր երանգները եւ դրանք կարծես «մոխրագույն» ընկալում: Եւ, ընդհակառակը, կանաչի եւ կարմիրի երանգներն ամբողջությամբ տեսնում են:
Գիտնականները կշարունակեն ուսումնասիրությունը՝ պարզելու համար, թե ինչ կերպ են զգացումներն ազդում գույների ընկալման վրա: