211652_close_icon
views-count2518 դիտում article-date 14:35 06-08-2014

Մոսկվայում բացվել է գեղանկարիչ Արթուր Դաշյանի «Արցախի գույներ» ցուցահանդեսը

Մոսկվայում բացվել է անվանի հայ գեղանկարիչ Արթուր Դաշյանի «Արցախի գույներ» ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել հայ համայնքի, հոգևորականության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, մշակույթի և հասարակական գործիչներ: Այս մասին է հայտնում Artsakh Today մամուլի կենտրոնը: «Հպարտ եմ, որ կարողանում եմ հնարավորությանս չափով ներկայացնել Արցախի գույները աշխարհին: Մեր պատմական հայրենիքի այս բեկորի հանրահռչակումը յուրաքանչյուր հայ արվեստագետի պարտքը պետք է դառնա հատկապես այսօր՝ Արցախի անկախության հանդեպ այս աննախադեպ ոտնձգությունների ֆոնին»,- իր տեսաուղերձում նշել է Արթուր Դաշյանը՝ հավելելով, որ «Արցախի գույներ» ցուցահանդեսը Մոսկվայից հետո տեղափոխվելու է Շվեյցարիա, այնուհետև՝ ԱՄՆ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր