Մանուչարյանը վնասվածքի պատճառով 3 շաբաթ բաց կթողնի
Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանի վնասվածքի ծանրությունը, որը նա ստացել էր Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի՝ «Թերեքի» հետ խաղի (1:1) ժամանակ:
Բուժհետազոտության արդյունքում պարզվել է, որ հայ ֆուտբոլիստը ստացել է ազդրի մկանի վնասվածք, որի ապաքինման համար կպահանջվի մոտ երեք շաբաթ:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության յոթ խաղերում Մանուչարյանը 3 գոլի հեղինակ է դարձել: