Բաշար Ասադին պաշտոնանկ անելով Սիրիայի ճգնաժամը չի լուծվի. Ֆրանսիայի ԱԳՆ
Սիրիական ճգնաժամը չի լուծվի, եթե նույնիսկ պաշտոնանկ արվի այդ երկրի նախագահ Բաշար Ասադը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը RTL ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Մենք չենք պատրաստվում պատերազմ վարել Բաշար Ասադի դեմ և զորք ուղղել նրա դեմ: Քաղաքական լուծում ստանալու նպատակով մենք բավականին բարդ և երկար աշխատանք ենք տանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ: Հենց դա է խնդրի դիվանագիատական մոտեցումը»,-ընդգծել է Լորանը:
Նա հավելել է, որ հնարավոր է ԻՊ-ի դեմ պայքարում հաղթանակել և սիրիական ճգնաժամի լուծումը գտնել, եթե կողմերը միասին որոշեն, թե ինչպիսին պետք է լինի Սիրիայի անցումային ժամանակաշրջանի քաղաքական վիճակը: