«Սիրիայի բարեկամները» մեղադրել են նախագահ Բաշար Ասադին
«Սիրիայի բարեկամներ» միջազգային դաշինքը մեղադրել է նախագահ Բաշար Ասադին ժնեվյան բանակցությունները տապալելու համար, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդման մեջ նշվում է, որ Ասադի պաշտոնը չթողնելը հիմնական պատճառն է կողմերի միջև համաձայնություն չկայանալու:
Նշենք, որ «Սիրիայի բարեկամներ» միջազգային դաշինքի մեջ մտնում են Արևմուտքի և Պարսից ծոցի երկրները` Եգիպտոս, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հորդանան, Քաթար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, ԱՄԷ, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ: