211652_close_icon
views-count1288 դիտում article-date 14:28 13-06-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: «Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր