Սիրիայի ժողովուրդը հավատում է իր նախագահին. Իրանի նախագահը շնորհավորել է Բաշար Ասադին
Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ասադին՝ նախագահի պաշտոնում կրկին ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասվում է, որ Սիրիայում անցկացված նախագահական ընտրությունները ցույց են տալիս, որ այդ երկրի ժողովուրդը ձգտում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը:
«Ընտրությունները ցույց տվեցին, որ սիրիական ժողովուրդը հավատում է իր նախագահին»,-ասված է ուղերձում: Ռուհանին նաև հույս է հատնել, որ շատ մոտ ապագայում Սիրիան դուրս կգա ճգնաժամից: