211652_close_icon
views-count33363 դիտում article-date 12:19 08-09-2015

Էջմիածնի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Փարաքարի դպրոցի մոտ մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. նա զինվորական է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ ՊՆ քննչական վարչություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր.գործը հարուցվել է հուլիսի 28-ին Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից մահվան ելքով վրաերթ կատարելու փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով ստացված օպերատիվ տեղեկությունները, քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ վրաերթը կատարել է Արմավիրի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 23-ամյա Արթուր Հովհաննիսյանը: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ Ա. Հովհաննիսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով ենթսսպա է: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Վազ 2107 մակնիշի 34 QA 101 համարանիշի ավտոմեքենեն, որը Ա. Հովհաննիսյանի հայրը տեղափոխել էր արհեստավորի մոտ, որպեսզի վրաերթի հետևանքով մեքենայի վրա առաջացած հետքերը վերացվեն: Հայրը վրաերթի մասին չի իմացել, տղան նրան ստել է՝ ասելով, թե բախվել է ծառին: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/28/60600/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 28-ին վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի վերգետնյա անցման մոտ, վրաերթի էր ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը քաղաքացիների և Էջմիածնի բժշկական կենտրոնի հերթապահ խմբի օգնությամբ տեղափոխվել էր Վաղարշապատի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր