211652_close_icon
views-count999 դիտում article-date 14:02 08-09-2015

Ազատաշեն գյուղի մի տնամերձ հողամասում հայտնաբերել են մոտ 17 կգ կշռով կանեփի բույսին նմանվող 6 բույս

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Ազատաշեն գյուղի մի տնամերձ հողամասում և ջերմոցում կատարած զննությամբ հայտնաբերել են մոտ 17 կգ կշռով կանեփի բույսին նմանվող 6 բույս` խնամված և մշակված: Տանտիրուհին հայտարարել է, որ հայտնաբերվածները կանեփի բույսեր են, որոնք աճեցրել և խնամել է դուստրը` 1967 թ. ծնված Գայանե Ա.-ն՝ սերմերից աղանձ ստանալու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր