211652_close_icon
views-count1073 դիտում article-date 12:52 15-05-2015

Տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել են կանեփանման 94 բույս

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օրերս 1959 թ. ծնված Անդրանիկ Կ.-ի տան տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել և առգրավվել են կանեփանման 94 բույս՝ 15 սմ-ից մինչև 60 սմ բարձրության: Անդրանիկ Կ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսեր են, որոնք ինքը ցանել և աճեցրել է հետագայում որպես թմրամիջոց օգտագործելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր