1818 դիտում
08:00 08-09-2015
Մի տեսակ անհասկանալի վիճակ է ստեղծվել «Ոչ Թալանին» նախաձեռնության շրջանակներում. «ՉԻ»
«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Սեպտեմբերի 11-ին, ինչպես հայտնի է, կայանալու է «Ոչ Թալանին» նախաձեռնության հերթական բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ այս նախաձեռնության վերջին ակցիան կայացավ սեպտեմբերի 1-ին:
Եվ ահա հենց այդ օրվանից հետո էլ մի տեսակ անհասկանալի վիճակ է ստեղծվել նախաձեռնության շրջանակներում: Խնդիրն այն է, որ էլէներգիայի սակագնի դեմ պայքարող ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը, որը ոչ վաղ անցյալում լքեց Բաղրամյան պողոտան մարդկանց կոչ անելով հավաքվել Ազատության հրապարակում, չնայած հայտարարել է, թե լքել է նախաձեռնությունը, այնուամենայնիվ, վերջին ակցիային բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ:
Հարկ է նշել, սակայն, որ վերջինիս հետ առանձնապես սառը հարաբերություններ ունեն «Ոչ Թալանին» նախաձեռնության մնացած առանցքային դեմքերը, խոսքն, օրինակ, Մաքսիմ Սարգսյանի և Արամ Մանուկյանի մասին է: Ի դեպ նրանք կանգնած են եղել այս շարժման ակունքներում: Ակցիայի մասնակիցների դիտարկմամբ Վաղինակը սեպտեմբերի 1-ի բողոքի երթի ժամանակ իրեն շատ վատ է պահել հատկապես ոստիկանների հետ շփվելիս»:
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
09:54 25-02-2016
Կա տեսակ և կա տեսակ. «Չորրորդ իշխանություն»
1614 դիտում
10:27 17-06-2015
Իսկ ինչո՞ւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան տեղի կունենա միայն երկու օր անց. ՀԱ
Այս բաժնից
1012 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»