ԱԱ-2018. ԱՄՆ-ի հավաքականը կրեց 36 տարվա ընթացքում ամենախոշոր պարտությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կոստա-Ռիկայի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց ԱՄՆ-ի հավաքականին: Դա ամերիկացիների ամենախոշոր պարտությունն էր վերջին 36 տարվա ընթացքում, երբ 1980-ին զիջել էին Մեքսիկային (1:5):
«Սա շատ ծանր պահ է մեր համար», խաղից հետո հայտարարել է ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը:
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում ԱՄՆ-ը նախավերջին տեղում է` պարտվելով խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում: Խմբից 2018թ. աշխարհի առաջնության ուղեգիր են ստանում առաջին 3 տեղ գրաված թիմերը, ևս մեկ թիմ կմասնակցի անցումային խաղերին: