Սաակաշվիլին արձագանքել է Կոլոմոյսկու հայտարարությանը
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին արձագանքել է Դնեպրոպետրովսկի նախկին մարզպետ և Ուկրաինայ խոշոր գործարար Իգոր Կոլոմոյսկու հայտարարությանը և օլիգարխի խոսքերը որակել «ուղիղ սպառնալիք» իր անձի նկատմամբ: Իր ֆեյսբուքյան էջում Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Կոլոմոյսկին այդ քայլին է դիմել իրեն «վարկաբեկելու ու կաշառելու» մի քանի անհաջող փորձերից հետո:
Հիշեցնենք՝ Իգոր Կոլոմոյսկին Օդեսայի մարզպետ Միխեիլ Սահակաշվիլուն [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/06/64041/][b]«առանց դնչակալի շուն» էր անվանել[/b][/url] և առաջարկել նրան հետ ուղարկել Վրաստան: