2785 դիտում
11:25 20-11-2014
Արթուր Մալոյանը արձագանքել է Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը
Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը ևս մեկ անգամ արձագանքել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում արված այն հայտարարությանը, որ Մալոյանը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա: Նշենք, որ Ֆուտբոլիստը Տուլայի «Արսենալ»-ի պաշտոնական կայքի միջոցով զառանցանք էր անվանել ՀՖՖ նախագահի հայտարարությունը:
«Ես ինձ չեմ երևակայում և հաճախ մարզումից տուն եմ վերադառնում երթուղայինով: Իսկ այնտեղ խոսում են Porshe-ի մասի՞ն… Միգուցե միանգամից Veyron: Վեց անգա՞մ... Ինչո՞ւ ոչ, 10 միանգամից: Բազա՞ր… իսկ տղաները տեղյակ էլ չեն: Այնտեղ, որտեղ ես ծնվել եմ՝ դա անում են շուկայում: Դա խաբել է անվանվում: Այդ դեղին լուրը որևէ մեկին ձեռնտու է: Մի շեղեք ինձ ֆուտբոլից: Մեզ թիմի հետ անհրաժեշտ է դուրս գալ մրցաշարային աղյուսակի նկուղից»,- իր Instagram-ի էջում գրել է Մալոյանը:
Նմանատիպ նյութեր
75424 դիտում
21:48 12-05-2018
ՀՀ գլխավոր դատախազությունը արձագանքել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը
3897 դիտում
12:01 20-11-2014
Արթուր Մալոյանը շփոթել է զառանցողներին. ՀՖՖ
Այս բաժնից
2824 դիտում
19:24 27-12-2024
Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի առաջնության առաջատարներից է
3061 դիտում
23:44 25-12-2024
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները հայտնի են
3583 դիտում
19:00 25-12-2024
Fastex-ը հայկական սպորտի ներկայացուցիչներին պարգևատրել է ևս 132,000 FTN-ով (տեսանյութ)