Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է հայաստանյան իրադարձություններին
Հայաստանյան իրադարձություններին արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառել է. «Շատ եմ մտահոգված Հայաստանում խաղաղության և իմ կողմից շատ սիրված ու տաղանդավոր հայ ազգի ապագայի համար։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանությունների մեջ գտնվող իմ ընկերներին անհապաղ բանակցություններ սկսել ցուցարարների հետ և լսել նրանց։ Իսկ, ընդհանրապես, քիչ լսեք և նմանակեք Մոսկվային և մոտ կանգնեք ձեր քաղաքացիներին։ Դրանից դուք միայն կշահեք»։