2107 դիտում
10:45 29-07-2014
Սաակաշվիլին արձագանքել է Վրաստանի գլխավոր դատախազությանը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ իշխանություններն իրեն քաղաքական մեղադրանք են առաջադրել:
Ֆեյսբուքյան իր էջում Սաակաշվիլին գրել է. «Այն բանից հետո, երբ ոչ ոք այդպես էլ չգտավ իմ կողմից թոլանված միլիարդները, քանի որ ես երբեք էլ ոչ մի տետրի չեմ գողացել, և հակառակը, 11 անգամ ավելացրել եմ Վրաստանի պետբյուջեն, չկարողացան ոչ մի կոնկրետ հանցագործություն ապացուցել, քանի որ ես որ մի հանցագործություն չեմ էլ գործել, ես հանցագործությունը երկրում գրեթե զրոյի եմ հավասարեցրել, իսկ արդյունքում ինձ քաղաքական մեղադրանք են առաջադրում»:
Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի գլխավոր դատախազությունը [url=https://shamshyan.com/hy/article/2014/07/28/21962/]քրեական գործ հարուցեց [/url]Սաակաշվիլիի, Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի և ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Նա մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին խաղաղ բողոքի ցույցը անօրինական ցրելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը անօրինական ճանապարհով յուրացնելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքը զավթելու մեջ:
Նմանատիպ նյութեր
979 դիտում
13:25 16-09-2023
Ռոբերտ Նազարյանի փաստաբանական թիմն արձագանքել է դատախազությանը
866 դիտում
13:50 12-05-2015
Յացենյուկը գլխավոր դատախազությանը հորդորում է պետբյուջե վերադարձնել Յանուկովիչի կալանված 1,4 մլրդ դոլարը
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար