Զիդանի ղեկավարությամբ «Ռեալի» առաջին մարզմանը ներկա է եղել 6 հազ. հանդիսական. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի հետ առաջին մարզումն է անցկացրել:
Արքայական ակումբի մարզումների բաց հատվածին ներկա է եղել 6 հազար հանդիսական: Մկանային թեթև խնդիրների պատճառով մարզումը բաց է թողել Գարեթ Բեյլը, որը աշխատել է մարզադահլիճում:
Մնացած խաղացողները, այդ թվում` երիտասարդական «Կաստիլյա» թիմի մի շարք ֆուտբոլիստներ, զբաղվել են ընդհանուր խմբում: