211652_close_icon
views-count4986 դիտում article-date 15:08 24-11-2016

Լիոնել Մեսին հերթական ռեկորդը սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին «Սելթիկի» հետ խաղում (2:0) դուբլի հեղինակ դառնալով, նոր ռեկորդ սահմանեց: Մեսին «Բարսելոնայի» կազմում միջազգային ակումբային մրցաշարերում խփեց իր 99-րդ և 100-րդ գոլերը: Նա դարձավ առաջին խաղացողը, որը հատեց 100 գոլի նշաձողը: Այդ 100 գոլից 92-ը Մեսին խփել է Չեմպիոնների լիգայում, 5-ը` Աշխարհի ակումբային առաջնությունում և 3-ը` Եվրոպայի Սուպերգավաթում (ընդհանուր` 119 խաղ): 2-րդ տեղում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը «Սպորտինգի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» կազմում միջազգային ակումբային մրցաշարերի 141 խաղում 99 գոլ է խփել: Նշենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» խմբում վերջին տուրից առաջ ապահովեց 1-ին տեղը: 2-րդ տեղը ապահովեց «Մանչեսթեր Սիթին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր