Ռումբի մասին ահազանգի պատճառով Սանկտ Պետերբուրգում տարհանվել են 5 երկաթուղային կայարաններ
Սանկտ Պետերբուրգի 5 երկաթուղային կայարաններում սկսվել է մարդկանց տարհանումը` տեղադրված ռումբի մասին անանուն ահազանգի պատճառով:
Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Նշենք, որ դեռևս գարնանը նման ահազանգերի պատճառով տարհանվել էին մի քանի առևտրի կենտրոններ, իսկ նրանցից մի քանիսը` օրվա ընթացքում մի քանի անգամ: