Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին անվանել է սիրիացիների թշնամիներ, որոնց պատճառով այդ մարդիկ ստիպված են լքել իրենց երկիրը:
«Սիրիացիները երկու թշնամի ունեն իրենց իսկ երկրում՝ Ասադը եւ ԻՊ-ն»,-ասել է Քեմերոնը՝ Պորտուգալիայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ 2011թ.-ից զինված հակամարտության պատճառով Սիրիան լքել է 11 միլիոն մարդ: