211652_close_icon
views-count2496 դիտում article-date 18:24 03-09-2015

Գիտնականները պարզել են՝ ինչու են միլիոնավոր տարիներ առաջ վերացել կենդանիները

Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետներն ապացուցել են, որ միլիոնավոր տարիներ առաջ կենդանիների զանգվածային ոչնչացման պատճառը եղել են ծանր մետաղները: Երկիր մոլորակի վրա կենդանիների ամենազանգվածային ոչնչացման դեպքը գրանցվել է 420 միլիոն տարի առաջ, երբ ծովային տեսակների 85%-ը դադարեց գոյություն ունենալուց: Ավելի վաղ գիտնականները կարծում էին, թե պատճառը կլիմայի փոփոխությունն է, բայց ըստ ֆրանսիացիների հետազոտության՝ այդ ժամանակ կենդանիների օրգանիզմը մուտացիայի է ենթարկվել: Մասնագետներն ուսումնասիրել են հնագույն կենդանիների պեղված մնացորդները եւ պարզել, որ նրանց օրգանիզմում չափազանց մեծ քանակության ծանր մետաղներ են եղել, մասնավորապես՝ սնդիկ, երկաթ եւ այլն: Հենց դրանք էլ կենդանիների զանգվածային վերացման պատճառ են հանդիսացել: Առաջիկայում գիտնականները կփորձեն պարզել կենդանիների օրգանիզմում ծանր մետաղների առկայության պատճառը:

Նմանատիպ նյութեր