211652_close_icon
views-count11485 դիտում article-date 17:38 19-02-2014

«Պալկովնիկը» հիշում է, թե ինչու տարիներ առաջ Մանվել Գրիգորյանը հարազատ եղբոր թաղմանը չի գնացել

«Երբ իր հարազատ եղբայրը զոհվեց, թեժ մարտեր էին ընթանում: Մանվել Գրիգորյանը հարազատ եղբոր թաղմանը չեկավ: Ասաց` մորիցս ներողություն կխնդրեք իմ փոխարեն: Բայց ես չեմ կարող առաջին գիծը թողնել, գնալ Էջմիածին»,-այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հիշեց Պալկովնիկը` պահեստազորի գնդապետ Ֆրունզե Ավագյանը: Նա այն եզակի զինվորականներից է, որ, լինելով դեռ Սովետական բանակի կադրային սպա, ողջ Արցախյան պատերազմի ընթացքում եղել է ԵԿՄ վարչության ներկա նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կողքին: Դեռ ջոկատների կազմավորումից նա եղել է Էջմիածնի ջոկատում, հետո` գումարտակ եւ այլն, մինչեւ 5-րդ բրիգադի շտաբի պետ` պատերազմի ամենաթեժ շրջանում: Նա Մանվել Գրիգորյանի հետ է եղել նաեւ այն ժամանակ, երբ գեներալը բանակային կորպուսի հրամանատար էր: Ֆ. Ավագյանն անդրադարձավ ԵԿՄ համագումարին, անելիքներին եւ հիշեց, թե ինչպիսի հրամանատար է եղել Մանվել Գրիգորյանը: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]- Հարգելի Պալկովնիկ, ինչպե՞ս եք գնահատում ԵԿՄ 10-րդ համագումարը: Այն ծառայե՞ց նպատակին: [/b] - Նախ, ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր երկրապահներին՝ հոբելյանական համագումարի առթիվ: Առաջնահերթ ուզում եմ շնորհավորել մեր վարչության նախագահին, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ով եւս մեկ անգամ վերընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ: Ուզում եմ նաեւ շնորհավորել վարչության նորընտիր անդամներին: Ես միեւնույն ժամանակ ուզում եմ շնորհավորել մեր ողջ ժողովրդին: Էսօր մենք ունենք Երկրապահ կամավորականների միություն, որը պատրաստ է սատար կանգնել մեր հայրենիքին դժվար պահերին, մեր սերնդի բախտը բերել է, եթե կարելի է էդպես ասել. ոչ միայն պաշտպանել մեր սահմանները, այլեւ ազատագրել հողատարածքներ, ինչը չէր եղել շատ-շատ տարիներ: Համագումարը, իմ կարծիքով, անցավ շատ լավ, սահուն, ինչպես պետք է լիներ Երկրապահների համագումարը. ամեն ինչ կազմակերպված էր շատ հաջող : [b]- ՀՀ նախագահի մասնակցությունն ի՞նչ նպատակ էր հետապնդում: [/b] - Ինձ նախագահի խոսքը սրտամոտ էր, հուզիչ էր, եւ ոչ միայն ելույթը, այլ նաեւ հարց ու պատասխանը: Սերժ Սարգսյանին ես նոր չեմ ճանաչում, ես նրան ճանաչում եմ 1992 թվականից, եւ դեռ այն ժամանակ նա իմ վրա շատ մեծ տպավորություն է թողել՝ որպես պետականորեն մտածող եւ հեռատես: Ես եւ էն ժամանակ Էջմիածնի ջոկատի հրամանատար Մանվել Գրիգորյանը հաճույքով էինք զրուցում նրա հետ, նա մեզ ընդունում էր որպես հայ մարդ, որպես հրամանատար: Էն ժամանակ, որ մենք հանդիպել ենք Սերժ Սարգսյանին, նա Արցախի պաշտպանության կոմիտեի նախագահն էր եւ ինչ պլաններ մենք ներկայացրել ենք` հարձակման, պաշտպանման, մատակարարման, նա միշտ բավարարել է: Առանց Սերժ Սարգսյանի թույլտվության մենք ոչ մի օպերացիա իրավունք չունեինք մշակել, անցկացնել, եւ էդ օպերացիաների մեջ նա միշտ խորհուրդներ է տվել, որ քիչ զոհերով մեծ հաղթանակների հասնենք: Իսկ համագումարյան ելույթը ավելի ամրապնդեց իմ կարծիքը էդ մարդու հանդեպ: Ասեմ, որ համագումարի արդյունքներն ամփոփելիս Զորավար Մանվել Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հատուկ անդրադարձավ ՀՀ նախագահի ելույթին եւ երկրապահների հետ նրա անկեղծ զրույցին, հարց ու պատասխանին: Զորավարի գնահատականն է, եւ մենք լիովին համաձայն ենք, որ նախագահն իրեն դրսեւորեց իբրեւ իսկական ընտանիքի հայր` չխուսափելով պատասխանատվությունից: Նա հստակ հայտարարեց, որ Հայաստանում կատարվող ամեն ինչի համար էլ պատասխանատու է: Նույնիսկ թերությունների համար պատասխանատվությունը նա չբարդեց կոնկրետ խնդիրների համար կոնկրետ պատասխանատու օղակներին, այլ ողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին: Նա իրեն դրսեւորեց որպես տան տեր, կարելի է ասել որպես հայր, իր լիարժեք պատասխաններով նա ցույց տվեց, որ ինքը տիրապատում է իրավիճակին եւ պատասխանատու է ե՛ւ սխալների, ե՛ւ դրական կողմերի համար: Ինչպես Զորավար Մանվել Գրիգորյանը գնահատեց, նախագահի պահվածքը վայել էր իսկական երկրապահ կամավորականին: [b]-Իսկ համագումարից հետո ի՞նչ ծրագրեր ունեք: [/b] - Աշխատանքները շատ են, հիմնականում վերաբերում են ազատամարտիկներին, նրանց հոգսերին: Ծրագրի մեջ մտնում է նաեւ պատանի երկրապահների դաստիարակության հարցը: Միայն երկրապահական ավանդական ուխտագնացությունը բավական է՝ այդ երեխաների մեջ արթնացնելու հայրենասիրական ոգին: Եվ այս ամենը, իմ կարծիքով, քիչ գործ չէ, եւ եւ կդաստիարակի մեր պատանիներին, մեր երեխաներին: Բացի դա, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում պատանի երկրապահներին դարձնել ազգային բանակի զինվորներ: Նրանք բանակ են գնում պատրաստված ե՛ւ զենքի իմացության առումով ե՛ւ հայրենասիրական բարձր ոգով: Մենք կարող ենք հպարտ ասել, որ մեր պատանիները հայրենիքի պաշտպանությանը արդեն պատրաստ են: Եվ նրանք մտնելով նոր կյանք՝ այսինքն՝ դպրոցից հետո մտնելով բանակ, նրանք արդեն չեն դժվարանա, որովհետեւ երկրապահում նրանք արդեն տեսել են բանակի կյանքը: Եթե մենք մեկուսացված լինենք մեր երկրապահի մեջ, ապա ուրիշ ձեւի կնայվեր: Մենք համագործակցում ենք բոլորի հետ: Մեզ մեծ օգնություն են ցույց տալիս բուժհաստատությունները, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, կրթության նախարարությունը: Ասենք, առողջապահության նախարարի հետ պայմանավորվածություն կա, որ մեր երկրապահ ազատամարտիկների, նրանց ընտանիքների առողջական հարցերը լուծվեն իրենց նախարարության միջոցով եւ ի նպաստ ազատամարտիկների, բնականաբար՝ ԵԿՄ վարչության նախագահի միջնորդությամբ: [b]-Քանի որ պատերազմի դաշտում եղել եք Մանվել Գրիգորյանի հետ, կասե՞ք՝ նա ինչպիսի՞ հրամանատար էր, շա՞տ էր խիստ: [/b] -Հրամանատարը խիստ էր բոլորի, առաջին հերթին` իր նկատմամբ: Ասեմ, սակայն, որ նա նաեւ հոգատար էր ամեն մի զինվորի նկատմամբ: Երբեք թույլ չէր տա, որ անհրաժեշտ պատրաստություն չանցած մեկը դուրս գար առաջին գիծ: Հրամանատարի համար չափազանց թանկ էր ամեն մի զինվորի կյանքը: [b]-Մի ուշագրավ դեպք կպատմե՞ք: [/b] -Պատմություններ շատ կարող եմ ասել, բայց հրամանատարին իսկական բնութագրող մի փաստ ասեմ: Երբ իր հարազատ եղբայրը զոհվեց, թեժ մարտեր էին ընթանում: Մանվել Գրիգորյանը հարազատ եղբոր թաղմանը չեկավ: Ասաց` մորիցս ներողություն կխնդրեք իմ փոխարեն, բայց ես չեմ կարող առաջին գիծը թողնել, գնալ Էջմիածին, չէ՞ որ այսքան մարդկանց ես եմ բերել այստեղ, այսքան մարդու կյանքի համար ես եմ պատասխանատու, այնպիսի իրավիճակ է, որ ամեն պահի կարող է տղաներից զոհեր տանք: Ուրեմն ես այստեղ` տղաների կողքին պետք է լինեմ: Զրուցեց [b]ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր