Քրդական աշխատավորական կուսակցության անդամները հարձակվել են թուրք ոստիկանների վրա. տեսանյութ
Այս գիշեր Ստամբուլում Քրդական աշխատավորական կուսակցության երիտասարդ ակտիվիստները հարձակվել են ոստիկանների վրա: Այդ կերպ նրանք վրեժ են լուծել ոստիկաններից, որոնք մի քանի թաղամասերում ձերբակալել են կուսակցության 15 անդամների եւ առգրավվել քուրդ-զինյալների զենք-զինամթերքը:
Ակտիվիստները ոստիկանների ուղղությամբ նետել են բռնկվող նյութով լցված շշեր, այրվող անվադողեր: Ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով եւ ջրցան-մեքենաներով:
Հիշեցնենք՝ Թուրքիան, օգտագործելով երկրի սահմանին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը, օդային հարվածներ է հասցնում կուսակցության զինյալների դիրքերին: