Քրդերը շարունակում են հարձակվել թուրք ոստիկանների վրա
Հերթական հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի Թունջելի նահանգում, հայտնել է նահանգի հեռուստաալիքներից մեկը:
Քրդական աշխատավորական կուսակցության անդամները հրազենային կրակ են բացել տեղի անվտանգության վարչության աշխատակիցների հանրակացարանի մոտ հերթապահություն իրականացնող մեքենայի վրա:
Սկսվել է փոխհրաձգություն: Սպանվել է անվտանգության 1 աշխատակից, վիրավորվել՝ 2 ոստիկան և 1 քաղաքացի:
Նահանգի ողջ տարածքում տարվում են հարձակումն իրականացների որոնման և չեզոցաքման գործողություններ: