ՄԱԳԱՏԵ-ն Իրանի միջուկային գործունեությունը կվերահսկի նաև վեբ-տեսախցիկների միջոցով
Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալուց և գործարք կնքելուց հետո ՄԱԳԱՏԵ-ն կուժեղացնի վերահսկողությունը Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ, որի պարտավորությունը ստանձնել է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
Նա հավելել է, որ ՄԱԳԱՏԵ-ն ոչ միայն տեսուչներ կուղարկի Իրան, այլև վեբ-տեսախցիկների միջոցով կվերահսկի Իրանի միջուկային գործունեությունը:
«ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների թիվն ավելի շատ կլինի: Նրանք կկիրառեն նաև արդի տեխնոլոգիաներ, բարձրորակ էլեկտրոնային տպագրություն և տեսախցիկներ, որոնք կհետևեն աշխատանքին 24/7, 365 ռեժիմով (շուրջօրյա)»,-մեջբերում է Ria Novosti-ն Քերրիի խոսքը: