211652_close_icon
views-count2980 դիտում article-date 08:21 03-09-2015

Մեծ հաշվով, Լավրովը Բաքվում սպառազինություն է առաջարկել Ադրբեջանին. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցը որոշակիորեն անաղմուկ անցավ, ավելի ճիշտ՝ հնչեղ չէր: Առավել եւս, իհարկե, նրա Բաքու կատարած վերջին այցի ֆոնին, երբ ասուլիսից առաջ Լավրովի անունը հնչեցնելիս՝ Բաքվում հրապարակավ նվաստացրին նրան եւ Ռուսաստանին, իբր հաղորդավարի «լեզվի սայթաքումով»: Շատերի հիշողության մեջ է այդ դրվագը: Եվ ահա, դրանից հետո առաջին անգամ Լավրովը «վերադառնում» է Բաքու, եւ այցն անցնում է՝ առանց էքսցեսների, միաժամանակ առանց աղմուկի: Երեւի Լավրովն ինքնաապահովագրվելու համար Ադրբեջանի ղեկավարությունից հրապարակային հնարավորինս քիչ միջոցառում է պահանջել կամ խնդրել, արդունքում՝ շատ սուղ տեղեկատվություն այցի մասին: Բաքվում չեն եղել հայտարարություններ, որոնք ուղենշային կարող էին լինել տարածաշրջանային զարգացումների առումով: Երեւի թե ամենաուշագրավ կամ ամենակոնկրետ հանգամանքը կարելի է որակել սեպտեմբերին Սվերդլովսկում կայանալիք ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքը, որը Լավրովը հայտնել է Ադրբեջանի մասով: Այսինքն՝ մեծ հաշվով, Լավրովը Բաքվում սպառազինություն է առաջարկել Ադրբեջանին»:

Նմանատիպ նյութեր