2813 դիտում
09:03 19-03-2016
Սարգսյանը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանին ռուսական սպառազինություն վաճառելու հարցը. «168 Ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ թե պետք է, այլ ՀՀ նախագահը պարտավոր է բարձրացնել Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը Ռուսաստանի առջև, լինելով ՀԱՊԿ անդամ, նրանք բոլորը պարտավոր են բարձրացնել։ Իսկ ուրիշ ինչպե՞ս։ Ռազմավարական գործընկերն իր գործընկերոջ հակառակորդին տրամադրում է հարձակողական զինամթերք, մենք չենք կարող այս հարցը բարձրացնել, դա նրանք պետք է անեն։ Կամ նրանք անհրաժեշտ չեն համարում բարձրացնել այս հարցը, կամ էլ ամաչում են, չգիտեմ, պետք է նրանց հարցնել»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Ռուաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրին։
Վերջինս նաեւ նշել է, որ դեմ է այդ քաղաքականությանը, եւ բազմիցս արտահայտվել է այդ թեմայով։ Գեներալ-լեյտենանտն ասել է նաև, որ զինացանկի հրապարակումներում գաղտնի տեղեկություններ չկան, դրանք հասանելի են Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրին միացած բոլոր երկրներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3775 դիտում
10:29 07-12-2017
Իրանը բարձրաձայնում է Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու անթույլատրելիության մասին. «168 ժամ»
36233 դիտում
08:56 17-02-2018
Ադրբեջանն այնքան սպառազինություն է ձեռք բերել, որ կարող է հարձակվել ցանկացած պահի. Նորատ Տեր-Գրիգորյանց. «168 ժամ»
11099 դիտում
16:44 12-06-2018
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»