211652_close_icon
views-count8228 դիտում article-date 08:01 03-09-2015

Այսօրվանից Հայաստանում եռօրյա զորավարժություններ են սկսում, որը կղեկավարի անձամբ Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Այսօրվանից Հայաստանում եռօրյա զորավարժություններ են սկսում։ Իհարկե, նմանատիպ պրոֆիլակտիկ միջոցառումներ էլի են անցկացվել Հայաստանում, բայց դրանք ղեկավարվել են ՀՀ պաշտպանության նախարարի ու ՀՀ նախագահի աշխատակւսզմի որևէ ներկայացուցչի կողմից։ «Ժողովուրդ»–ին հաջողվեց պարզել, որ այսօրվանից մեկնարկող «ռազմական օպերացիան» ղեկավարելու է անձամբ Սերժ Սարգսյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Զորավարժությունների ընթացքում տարբեր իրավիճակներ են «բեմադրվելու»՝ սկսած թուրք֊քրդական բախումների սրման գագաթնակետից, մինչև մեզ համար ամենօրյա ռազմական գործողությունները՝ հայ-ադրբեջանական սահմանին։ և հայրենի պաշտոնյաները պետք է կարողանան իրենց ճիշտ, ճկուն ու խիզախ դրսևորել՝ յուրաքանչյուրը կատարելով իր առաքելությունը։ Ինչպես հայտնել էինք՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի ու նախարարությունների արական սեռի ներկայացուցիչները հերթափոխով գիշերելու են աշխատավայրում՝ առանց համացանցի ու անլուրջ ֆոտոսեսիաների»:

Նմանատիպ նյութեր