Իրանը եռօրյա զորավարժություններ է սկսել, փորձարկվում են նոր հրթիռներ
Իրանի Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի ցամաքային ուժերը նոր զորավարժություններ են անցկացնում «Փեյհամբարե Ազամ» խորագրով։ Այդ մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Զորավարժություններն անց են կացվում երկրի կենտրոնական մասում գտնվող անապատում։ Փորձարկվում են տարբեր տիպի ժամանակակից հրթիռային համակարգեր։
Եռօրյա զորավարժությունների ընթացքում Կորպուսի մի քանի ստորաբաժանումներ կցուցադրեն իրենց մարտական ունակությունները և տեխնիկական հնարավորությունները։
Հիեցնենք, որ փետրվարի 8-ին Իսլամական պետությունը հերթական «ցամաք-օդ» դասին պատկանող Mershad փոքր տարածության հրթիռն էր արձակել, որն ընկել էր մեկնարկային հարթակից 56 կմ հեռավորության վրա։