Սիրիայում ահաբեկչությունների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել
Սիրիայի Լաթաքիա քաղաքում այսօր ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, կա մոտ 50 վիրավոր:
Mignews-ի փոխանցմամբ, Լաթաքիայի «Համմամ» գլխավոր հրապարակում մեքենա է պայթել:
Միաժամանակ մայրաքաղաք Դամասկոսում այսօր ականանետերով հարձակման հետևանքով 2 ուսանող է մահացել, 15 մարդ վիրավոր է: