4356 դիտում
19:45 02-09-2015
Դերասան Վարդան Պետրոսյանը այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով
5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանն այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրվասության դատարանից։ Մինչեւ այդ ՔԿՎ հանձնաժողովը պետք է որոշումը հաստատի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Իսկ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էր, որ համաներման ակտի արդյունքում ապրիլին Վարդան Պետրոսյանը ազատության մեջ կհայտնվի:
Ավելի վաղ էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Նմանատիպ նյութեր
3618 դիտում
11:18 24-02-2014
Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում
1606 դիտում
10:51 30-06-2015
Իսկ թե որտեղ կկրի իր պատիժը Պերմյակովը, դեռ հստակ չէ. Ժողովուրդ
2650 դիտում
08:11 04-09-2015
Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին և իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
976 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
1021 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել