Իսկ թե որտեղ կկրի իր պատիժը Պերմյակովը, դեռ հստակ չէ. Ժողովուրդ
«Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական կողմը համաձայնել է Հայաստանի իրավապահներին հանձնել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության քրեական գործը: Այսպիսով որոշվել է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանի դատարանում:
Մասնավորապես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ դատավարությունը պետք է տեղի ունենա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Կոնկրետ դատավորի հարցը ՀՀ իշխանությունները դեռ չեն որոշել: Այդ հարցը, թերևս կկոնկրետանա այն ժամանակ, երբ պաշտոնապես տեղի կունենա քրեական գործի ամբողջական փոխանցումը, և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը կկազմվի և կուղարկվի դատարան: Իսկ թե որտեղ կկրի իր պատիժը Պերմյակովը, դեռ հստակ չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։