2653 դիտում
08:11 04-09-2015
Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին և իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել:
Ըստ այդմ, մինչև դատավարության ավարտը և Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գտնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ-ի` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում: Իսկ դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին և իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում:
Հիշեցնենք, որ Պերմյակովի գործը ՀՀ իրավապահներին հանձնելուց հետո, երբ արդեն հստակ պարզ դարձավ, որ նրա դատավարությունը տեղի է ունենալու ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, միակ չլուծված հարցը մնացել էր այն, թե դատավարությունից հետո նա որտեղ է կրելու պատիժը: Ինչպես պարզեցինք՝ այս հարցը եւս փաստորեն լուծվել է»:
Նմանատիպ նյութեր
1606 դիտում
10:51 30-06-2015
Իսկ թե որտեղ կկրի իր պատիժը Պերմյակովը, դեռ հստակ չէ. Ժողովուրդ
5748 դիտում
09:32 05-05-2017
Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանում. «Ժամանակ»
4870 դիտում
18:04 17-05-2017
Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանի տարածքում. ՀՀ արդարադատության նախարարություն
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1795 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»