3618 դիտում
11:18 24-02-2014
Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում
Ռուսաստանում 2013 թվականի հուլիսի 13-ին Մերձմոսկվայում վթարված «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանը ամենայն հավանականությամբ պատիժը կկրի Հայաստանում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա կնոջ հայրը` Վիկտոր Մարտիրոսյանը:
«Ռուսաստանի Դաշնության ՄԻՊ-ի միջոցով փորձում ենք հասնել նրան, որ այստեղ պատիժը կրի: Բայց դեռ ոչ դատը եղել է, ոչ էլ հստակ որոշում կա: Ասում են՝ մինչեւ մայիս դատը կլինի, իսկ պատիժը առավելագույնը 7 տարվա ազատազրկում է»,- ասաց Վիկտոր Մարտիրոսյանը:
Իսկ Հրաչյա Հարությունյանի կինը` Անահիտ Մարտիրոսյանը, ավելացրեց, որ այս ընթացքում ոչ ամուսնու հետ խոսել են, ոչ էլ նամակագրական կապ են ունեցել: Նրանից նորություններ իմանում են միայն փաստաբանի միջոցով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը հարվածել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Իսկ դատավարություններից մեկի ժամանակ նրան դատարան էին տարել կանացի խալաթով:
Նմանատիպ նյութեր
13573 դիտում
19:54 22-06-2017
Շահեն Հարությունյանը մտավախություն ունի, որ իրեն կկալանավորեն ու պատիժը կկրի բանտում. aravot.am
1600 դիտում
10:51 30-06-2015
Իսկ թե որտեղ կկրի իր պատիժը Պերմյակովը, դեռ հստակ չէ. Ժողովուրդ
4353 դիտում
19:45 02-09-2015
Դերասան Վարդան Պետրոսյանը այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով
Այս բաժնից
1327 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
754 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին