211652_close_icon
views-count14030 դիտում article-date 13:27 29-09-2015

Հակառակորդի կողմից վիրավորված Կարենը ընտանիքի միակ տղան է․ իրենից փոքր 4 քույր ունի, իսկ հայրը հաշմանդամ է․համագյուղացիները նրան հերոսին վայել են ընդունելու

Հակառակորդի կողմից սեպտեմբերի 25-ին վիրավորված 16 զինծառայողներից Կարեն Վարդանյանը Ծովակ գյուղից է։ Ընտանիքիում հինգ երեխա են։ Նա միակ տղան է։ Քույրերը անչափահաս են։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը։ Նաեւ նշեց, որ Կարենի հայրը հաշմանդամ է։ Անապահով պայմաններում են ապրում։ Լուրը լսելուց հետո ծնողները գիշերը գնացել են Արցախ՝ Կարենի մոտ։ Նրան վիրահատել են։ Նարկոզից արդեն դուրս է եկել։ «Կարենի ծնողները դեռ նրա մոտ են։ Կարենը ազդրերի շրջանում մի քանի բեկորային վիրավորում էր ստացել։ Կատարվածը սարսափելի էր, բայց մենք սպասում ենք նրա գալուն։ Հերոսի նման ենք Կարենին դիմավորելու։ Եվ գյուղապետարանի կողմից նաեւ դրամական օգնություն ենք փոխանցելու»,- ավելացրեց գյուղապետը։

Նմանատիպ նյութեր