ԱՄՆ-ն Լատվիա է ուղարկել մարտական անօդաչուներ
Ամերիկյան 2 MQ-1 Predator մարտական անօդաչու թռչող սարքերն այսօր ժամանել են Լատվիա: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Զինված ուժերի Stars ans Strips պաշտոնական թերթը:
Լատվիայում անօդաչուների տեղակայման օպերացիան սկսվել է օգոստոսի 24-ից, իսկ ներկա պահին դրանք գտնվում են Լիելվարդե ռազմաբազայի տարածքում: Տեխնիկայի հետ Լատվիա է ժամանել նաև 70 հոգուց բաղկացած սպասարկող անձնակազմը:
«Նպատակը կայանում է նրանում, որպեսզի ողջ պոտենցիալի ցուցադրությամբ ամրապնդվի մեր դաշնակիցների վստահությունը: Այս գործողությունները կխորացնեն տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ փոխգործակցությունը»,-մեկնաբանել է Աֆրիկայում և Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռեֆերենտների խմբի հրամանատար, փոխգնդապետ Էնթոնի Բելլիոնեն: