Թուրքիան թույլատրել է ԱՄՆ-ին իր ռազմաբազայից անօդաչուներ օդ բարձրացնել. The Daily Beast
Թուրքիայի կառավարությունը թույլատրել է Պենտագոնին «Իսլամալան պետության» դեմ պայքարի համար Ինջիրլիքի իր ռազմաբազայից օգտվել, սակայն սահմանափակվել է անօդաչու թռչող սարքեր օդ բարձրացնելով: Այս մասին հաղորդում է The Daily Beast-ը:
Ինչպես պնդում է պարբերականը, Անկարան կտրականապես դեմ է ԱՄՆ-ի ռազմական ավիացիայի կիրառմանը թուրքական տարածքից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները ԻԼԻՊ-ի դեմ միջազգային պայքարի շրջանակներում թույլատրել են ԱՄՆ-ին օգտվել թուրքական ռազմաօդային բազաներից, սակայն անանուն աղբյուրը նշել էր, որ խոսքը վերաբերում է միայն թուրքական ռազմաբազաներից հետախուզություն իրականացնելուն: Առայժմ Անկարան պաշտոնական արձագանք չի տվել լուրերին: