ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային անօդաչուներ մատակարարելու մասին օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել օրինագիծը, որով նախատեսվում է անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ուկրաինային, հաղորդում է gazeta.ru-ն։
Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի կայքում։
Նշվում է, որ «Ուկրաինայում կայունության և ժողովրդավարության աջակցության մասին» օրենքի ընդունմանը միաձայն կողմ են քվեարկել ներկայացուցիչների պալատի անդամները։ Բացի այդ, երկարաձգվել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները։
Այդուհանդերձ, օրենքն ուժի մեջ կմտնի միայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ստորագրությամբ։