Իրանն ու Ռուսաստանը միասին ինքնաթիռների շարժիչներ կարտադրեն
Մոսկվայի ու Թեհրանի միջև համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել ավիաշարժիչների և գազային տուրբինների արտադրության վերաբերյալ: Համաձայնագրի կնքման մասին հայտնել է Իրանի Պաշտպանության նախարարի տեղակալ Մանուչեր Մանթեղին:
«Ծրագրում ենք նոր սերնդի օդանավերի շարժիչների նախագծման ու արտադրության համատեղ նախագծեր, որպեսզի հետագայում այն նաև տնտեսական շահագործման հանձնենք»,-նշել է Մանթեղին:
Վերջինս նաև պարզաբանել է, որ Իրանը կարող է դառնալ ռուսական ինքնաթիռային շարժիչների ամենախոշոր շուկան, ինչպես նաև խթանել գազատուրբինային շարժիչների արտադրության բաչելավմանը:
Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանում, երբ իրանական պատվիրակությունը մանսակցում էր MAKC-2015 ավիասալոնի բացմանը: