ԱՄՆ-ի Կոնգրեսն արգելել է գնել ռուսական РД-180 հրթիռային շարժիչներ
ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանության է արժանացրել պաշտպանական քաղաքականության մասին օրինագիծը, որով արգելվում է ամերիկյան ընկերություններին ամերիկյան Atlas-5 հրթիռների համար գնել ռուսական РД-180 տեսակի շարժիչներ: Օրինագիծը մշակել և Կոնգրեսին է ներկայացրել հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:
Ըստ օրինագծի՝ ամերիկյան United Launch Alliance (ULA)-ն այսուհետ չի կարող օգտագործել նշված շարժիչները, եթե դրանք գնվել են Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: