211652_close_icon
views-count5924 դիտում article-date 23:00 16-08-2017

Ո՞վ է Հյուսիսային Կորեային հրթիռների շարժիչներ վաճառել

Ուկրաինայի պաշտոնյաներն ու վերլուծաբանները հերքում են Հյուսիսային Կորեային հրթիռային շարժիչների տեխնոլոգիա վաճառելու բոլոր մեղադրանքները: Հայտնում է [url=https://www.amerikayidzayn.com/a/3988172.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Ուղղակի անհնար է նման բան իրականացնել գաղտնի կերպով: Հնարավոր է սակայն, որ Հյուսիսային Կորեան ձեռք է բերել այդ տեխնոլոգիաները Ռուսաստանում հրթիռների ապամոնտաժումից հետո»,- նշում է ուկրաինական Ռազումկով կենտրոնի վերլուծաբան Միկոլա Սունհուրովսկին: New York Times թերթում տպագրված զեկույցի հեղինակ Մայքլ Էլեմանը, ով առաջինն էր մատնանշել, որ Փհենյանը կարող էր շարժիչները Ուկրաինայից ձեռք բերել, նշում է, որ Ուկրաինայից բացի Փհենյանին նույն տեխնոլոգիան կարող էր վաճառել նաև Ռուսաստանը. «Դեռևս պարզ չէ, ինչպես է այն փոխանցվել: Կարծում եմ, աղբյուրը կամ Ռուսաստանն է, կամ էլ Ուկրաինան»: Ամեն դեպքում, Ուկրաինայի կողմից առաջարկված լայն հետաքննությունը լավ գաղափար է, համոզված են փորձագետները: Նրանց կարծիքով, Ուկրաինայի դեմ նման կարգի մեղադրանքը կարող են խոչընդոտել Կիևին ԱՄՆ-ի կողմից պաշտպանական զենքի մատակարարմանը:

Նմանատիպ նյութեր