Ռուսաստանը թույլատրել է ԱՄՆ-ին ձեռք բերել ռուսական արտադրության հրթիռային շարժիչներ
Ռուսաստանի կառավարությունը թույլատրել է «Էներգոմաշ» կազմակերպությանը և Հրթիռային-տիեզերական միացյալ կորպորացիային ամերիկյան Orbital Sciences կորպորացիային վաճառել РД-181 տեսակի հրթիռային շարժիչներ: Այս մասին հայտնել է ռուսական Известия թերթը:
Ըստ պայմանագրի՝ շարժիչները չեն օգտագործվելու ուղեծիր ռազմական նշանակության սարքավորումներ դուրս բերելու համար:
15-20 տարի հեռանկարով պայմանագրի արժեքը 60 շարժիչ ձեռք բերելու համար կազմել է 1 մլրդ դոլար: Նշված արժեքի մեջ է մտնում ոչ միայն շարժիչների ձեռքբերումը, այլ ուրիշ ծառայություններ ևս. ռուսական կողմը պարտավորվում է անձամբ տեղադրել շարժիչները հրթիռի վրա, ինչպես նաև անցկացնել փորձարկումներ: